Warner Brothers կինոընկերության ղեկավար Քեւին Ցուձիհարան պաշտոնաթող է եղել անավատարմության մեղադրանքներից հետո: Այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով WarnerMedia-ի գործադիր տնօրեն Ջոն Սթենքիին:
Ցուձիհարան ներողություն է խնդրել աշխատակիցներից եւ հայտնել, որ որոշում է ընդունել հեռանալ «երկար ինքնավերլուծությունից եւ Սթենքիի հետ ստեղծված իրավիճակի քննարկումներից հետո: Մարտ ամսին Hollywood Reporter հրատարակությունը հրապարակել է Ցուձիհարայի եւ բրիտանացի դերասանուհի Շառլոտա Քիրքի նամակագրությունը, որը նրանք վարել են 2013 թվականին:
Հաղորդագրություններից հետեւել է, որ կինոընկերության ղեկավարը Քիրքին նկարահանումների մասնակցություն է խոստացել սեքսի դիմաց: Քիրքը նկարահանվել է Warner Brothers-ի «Ակտիվ փնտրտուքի մեջ» եւ «Օուշենի 8 ընկերուհիները» երկու ֆիլմերում, որոնցում էպիզոդիկ դերեր է ստացել: Նա բողոքներ չունի Ցուձիհարայի նկատմամբ եւ պնդում է, որ վերջինս իրեն ոչինչ չի խոստացել:
0Comments