Ռուսաստանցի հայտնի դերասանուհի Սոֆյա Կաշտանովան բացահայտել է, որ ամուսնացած է հայ տղամարդու հետ:
2017 թվականին Maxim ամսագրի վարկածով Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց ցանկում հայտնված դերասանուհին նախընտրուոմ է չխոսել իր անձնական կյանքի մասին և այն միշտ պահել է 7 կողպեքի ետևում:
«Տան մաքրությանը պետք է հետևի կինը: Իմ ամուսինը կիսով չափ հայ է, նա իր պատկերացումներն ունի ընտանիքի և կնոջ պարտականությունների մասով: Ցավոք, ես չեմ տեղավորվում այդ շրջանակների մեջ»,-ասել է դերասանուհին:
Սոֆյան խոստովանել է, որ չի կարողանում պատրաստել հայկական ուտելիքներ, սակայն ամուսինն ըմբռնումով է մոտենում դրան:
Հարկ է նշել, որ դերասանուհին չի հայտնել ամուսնու անունը և չի ցուցադրել վերջինիս գոնե լուսանկարը:
0Comments