Հոլիվուդյան դերասանուհի Էն Հեթուեյն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ «Արքայադստեր օրագրերը-3» ֆիլմի նկարահանումների մեկնարկի լուրը համապատասխանում է իրականությանը:
mirror.co.uk-ի փոխանցմամբ ֆիլմի նախորդ մասը նկարահանվել էր 15 տարի առաջ:
Ֆիլմի սցենարը գրել է Մեգ Քեբոթը՝ 2017թվականին:
Ավելի վաղ Հեթուեյը, որը ֆիլմաշարում մարմնավորել է երիտասարդ արքայադուստր Միային, նշել էր, որ թեև ամբողջ թիմն ուղղակի երազում է 3-րդ մասը նկարահանելու մասին, սակայն դա տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ իրենք համոզված չեն լինի, որ սիրված ֆիլմի շարունակությունը նախորդներին չի զիջի:
«Արքայադստեր օրագրեր»-ի առաջին ֆիլմը ներկայացվել է 2001թ.: Ռեժիսորը Գարի Մարշալն է: Այն պատմում է աշակերտուհի Միա Թերմոպոլիսի՝ ամաչկոտ ամերիկացի դեռահասի մասին. աղջիկը պատահաբար բացահայտում է, որ Ջենովիա գաճաճ պետության թագաժառանգ արքայադուստրն է:
Դրա երկրորդ մասը նկարահանվել է 2004թ.:
0Comments