Հայտնի դերասաններ Սիլվեստր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը և Դոլֆ Լունդգրեն վերջերս հավաքվել էին «Տերմինատոր. մութ ճակատագիր» ֆիլմի աստղի տանը, ինչի մասին վկայում է Ստալոնեի Instagram-ում հրապարակված զվարճալի տեսանյութը, որում երեք կինոաստղերը Ստալոնի հեռախոսի շուրջ հավաքված՝ կատակում են և ծիծաղում:
«Իմ ձեռքն ավելի դիտարժան է, քան քո դեմքը»,- տեսանյութում Ստալոնեն ասում է Շվարցենեգերին և ավելացնում. «Ես ուզում եմ, որ իմ դեմքը ծածկվի»:
«Ստալոնեն գտնում է, որ իր ձեռքն ավելի լավն է, քան իմ դեմքը: Նայեք, թե որքան գեղեցիկ եմ ես»,- պատասխանում է Կալիֆոռնիայի 71-ամյա նախկին նահանգապետը:
Ապա Շվարցենեգերը իր ձեռքը դնում է 61-ամյա Լունդգրենի ուսին և գովաբանում դերասանին. «Ահա Դոլֆը, հապա մի նայեք այս գեղեցկությանը»:
Նախքան տեսանյութն ավարտելը՝ 73-ամյա Ստալոնեն կատակում է՝ ասելով.«Մենք այդքան լավ ենք ծերանում», որից հետո դերասանները հրաժեշտ են տալիս իրենց երկրպագուներին:
0Comments