Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Վոզդվիժենկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ինքնահռչակ հանրապետություն Ուկրաինայի տարածքում, tert.am) Վոզդվիժենկա բնակավայրը», - նշվում է հաղորդագրության մեջ:
0Comments