Կիևը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն ​​դարձնել բրիտանական նոր գաղnւթ․ Զախարովա

Մանրամասներ
Զախարովա

Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև 100-ամյա գործընկերության համաձայնագրի հետևում թաքնված է Բալթիկ, Սև և Ազովի ծովերում դիրքեր գրավելու Լոնդոնի ցանկությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը զգուշացնում է, որ Ազովի ծովում համագործակցության տեղ չկա ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Բրիտանիայի համար»,- ընդգծել է դիվանագետը։

«Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը Կիևի փիառ հնարքն է, որը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն ​​դարձնել բրիտանական նոր գաղութ»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ստորագրել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև հարյուրամյա գործընկերության համաձայնագիրը։