ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հունվարի 21-ից՝ պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը, սկսելու է իրականացնել ապօրինի ներգաղթյալներին զանգվածային արտաքսելու նախընտրական խոստումները։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ առաջին «լայնածավալ արշավանքը միգրանտների դեմ» սկսվելու է Չիկագոյում երեքշաբթի առավոտյան և տևելու է մինչև շաբաթվա վերջ։
Գործողությանը մասնակցելու է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության մոտ 200 աշխատակից: Նրանց թիրախն առաջին հերթին լինելու են հանցավոր անցյալով ապօրինի միգրանտները, գրում է թերթը։
Չիկագոյից հետո միգրանտների արտաքսումներ տեղի կունենան Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Դենվերում և Մայամիում, նշում է հրատարակությունը։
0Comments