Սադամ Հուսեյնի թոռնուհին հուշեր է գրել իրաքյան դեպքերի մասին

այրս որոշել էր, որ պետք է խմբերի բաժանվենք, քանի որ բոլորով մեկ ուղղությամբ գնալը շատ վտանգավոր էր

Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի թոռնուհին՝ Հարիր Հուսեյն Կամիլը, RT-ի հետ զրույցում հայտարարել է, որ հուշեր է գրել իրաքյան դեպքերի մասին: 

Կամիլի խոսքերով՝ նման գաղափար է առաջացել, քանի որ շատ աղբյուրներ Հուսեյն ընտանիքի պատմությունը ներկայացնելիս խեղաթյուրում են փաստերը: Աղջիկը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունը պատմելն է՝ թե՛ որպես հեղինակ, թե՛ որպես ականատես:

Հուսեյնի թոռնուհին վերհիշել է, որ Բաղդադի անկման ժամանակ իր ընտանիքի կանայք անպաշտպան են մնացել, սակայն հենց նրանք էլ կարողացել են ճիշտ որոշում կայացնել, որը վճռորոշ է եղել փախուստի և փրկության ճանապարհին:

«Փախուստը նախապես ծրագրված չէր: Մայրս որոշել էր, որ պետք է խմբերի բաժանվենք, քանի որ բոլորով մեկ ուղղությամբ գնալը շատ վտանգավոր էր: Հույսներս կարող էինք դնել միայն մոտ մարդկանց վրա, քանի որ ռիսկի դիմելը ճակատագրական կլիներ: Այդ մասին հիշելն անգամ սարսափելի է»,- պատմել է նա:

Հիշեցնենք, որ Սադամ Հուսեյնն Իրաքի նախագահ է եղել 1979-2003 թվականներին։ 2003 թվականին միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ներխուժել է Իրաք և տապալել ռեժիմը։ Հուսեյնը մահապատժի է ենթարկվել 2006 թվականին։