Ճապոնիան մտել է «կյանքի 100-ամյա շարունակականության» դարաշրջան

Մանրամասներ

1

Ճապոնական Dentsu գովազդային հոլդինգը որոշել է թողարկել Life Shift Platform-ի փորձարարական ծրագիրը, որն ուղղված է տարեց աշխատակիցների կենսաթոշակի դուրս գալու խթանմանը, հաղորդում է Mainichi-ն:

Ընկերությունից բոլոր ազատվող 40 տարեկանից բարձր ճապոնացիներին առաջարկվում է սկսել սեփական փոքր բիզնեսն ու կնքել ենթակապալառուի պայմանագիր New Horizon Collective (NH) դուստր ընկերության համար աշխատանքներ կատարելու: Ընդ որում՝ Dentsu-ն 10 տարի շարունակ կվճարի նրանց ֆիքսված եկամուտ քանի դեռ նախկին աշխատակիցները չեն իրացնի իրենց նախագծերը: Միջինում այդ վճարումները կկազմեն նախկին աշխատավարձի շուրջ 50-60 տոկոսը:

Ինչպես պարզաբանել է նախաձեռնության հեղինակ եւ NH-ի նախագահ Յուդզի Յամագուտին, Ճապոնիան մտել է «կյանքի 100-ամյա շարունակականության» դարաշրջան: Միեւնույն ժամանակ նա տեսել է մարդկանց, որոնք այս փոփոխական ժամանակ չեն գտել իրենց համապատասխան տեղն ու որոնք չեն կարողացել աշխատել ամբողջ ուժով: Այդ կապակցոթյամբ նա մտածել է՝ ինչպես են նրա համաքաղաքացիները 60-70 տարեկանում կկարողանան առավելագույնս իրացնել իրենց ուժեղ կողները՝ լինելով սահմանափակված տարիքային կամ ընկերության առանձնահատկություններով: Բացի այդ, այդ ծրագիրը թույլ է տալիս ընկերությանը խնայել միջոցներ, քանի որ վաղաժամկետ թոշակի անցնելով՝ աշխատակիցները հրաժարվում են լիարժեք աշխատավարձ ստանալ: