Ռաֆահում ռազմական գործողությունը կհանգեցնի Իսրայելի մեկուսացման․ Պետդեպ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ-ը կարծում է, որ Ռաֆահում լայնածավալ ռազմական գործողությունը կհանգեցնի Իսրայելի էլ ավելի մեկուսացման, որից հետո երկարամյա գործընկերները նույնպես երես կթեքեն նրանից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք կարծում ենք, որ նման տիպի գործողությունների իրականացումը կվնասի Իսրայելի ազգային անվտանգությանը և ավելի կմեկուսացնի Իսրայելին աշխարհում: Դա Իսրայելը կբաժանի այն երկրներից, որոնք նրա երկարամյա գործընկերներն են եղել», - ասել է Միլլերը:

Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի խոսնակը պնդում է, որ «ԱՄՆ-ը չի կարող թելադրել որևէ ինքնիշխան երկրի», թե ինչ որոշումներ պետք է կայացնի, «սակայն տալիս է լավագույն խորհուրդը»: