Հութիները հրթիռակոծել են Իսրայելի Պաշտպանության նախարարությունը

Մանրամասներ
«Հեզբոլլահ» հրթիռ իսրայել

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության հասնելուց հետո Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության վրա նոր հարձակում իրականացնելու մասին:

«Մենք ռազմական գործողություն ենք իրականացրել՝ հրթիռային հարված հասցնելով պաշտպանության նախարարությանը օկուպացված Յաֆֆայում (Թել Ավիվում. խմբ.) ։ «Զուլֆիկար» բարձր ճշգրտությամբ հրթիռը հասել է թիրախին, հակահրթիռային համակարգերը չեն կարողացել որսալ այն», -ասել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ հութիներն իրենց գործողությունները համակարգում են պաղեստինյան դիմադրության հետ՝ հրադադարի մասին համաձայնագրի կատարման ընթացքում հակառակորդի կողմից կատարված ցանկացած խախտման կամ ռազմական էսկալացիայի դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Հրադադարի մասին համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի հունվարի 19-ին՝ տեղական ժամանակով 08:30-ին (Երևանի ժամանակով 09:30-ին):