Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը․ «Ստացվեց, որ երբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում էր՝ ոչինչ չի ստացվի Բագրատ սրբազանի մոտ, նրանից ա, որ նախկին նախագահի ստվերն է երևում, դրա համար ժողովուրդը չի վստահում: Նախագահն էլ գիտի դրա մասին, բայց, չգիտես ինչի, չի հայտարարում, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքից որևէ մեկը (նկատի ուներ Լևոնին), այլևս երբեք չպիտի զբաղվեն քաղաքականությամբ: |
Այսինքն, իրականում մտքներին այն էր, թե շատ «թարմ և ժողովրդի համար բացառիկ վարկանշավոր» Բազեյանը և ոչ պակաս «յուրահատուկ ազնվությամբ օժտված» անձնավորությունը՝ Արշակ Կարապետյանը, իր հետ միասին կարող են ազգը համախմբել:
Մի տեսակ էլի անեկդոտ դարձավ»։
Աղբյուրը` Սևակ Հակոբյան
0Comments