Անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետությունն մեկնելու մասին զանգվածային լրատվության միջոցներում տարածվող տեղեկություններին, ցանկանում ենք նշել, որ Սրբազան Հոր այցը հարևան երկիր կրում է մասնավոր բնույթ։Այս մասին հայտարարություն են տարածել Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում՞
«Օգտվելով Թեհրանում գտնվելու առիթից՝ Սրբազան պայքարի առաջնորդը նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ, որի մասին տեղեկացրել ենք։ Իսկ այսօր երեկոյան Բագրատ Սրբազանը կհանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- հայտնել են ֆեյսբուքյան էջում։
«Փաստ» թերթի ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ է ունենալու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվելու, առայժմ ճշտել չհաջողվեց:
0Comments