Hayastan.news-ի տեղեկություններով՝ «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը մասնակցել է Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքին, որի մուտքավճարը 1 մլն դրամ էր։
Ըստ տեղեկությունների՝ Նարինե Չարչյանը Փաշինյանի տիկնոջ մոտ դատարկաձեռն չի գնացել։
Նշենք, որ Նարինե Չարչյանը «Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի հորեղբոր աղջիկն է։
Երբ կալանավորվել էր նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը, նրա հորեղբոր աղջիկ աջակցություն էր հայտնել նրան, նախընտրական շրջանում էլ «Հայաստան» դաշինքի համակիր էր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ MediaHub-ի հետ զրույցում, Չարչյանն ասել էր, որ եթե հրավեր ստանա, մեծ սիրով կմասնակցի Աննա Հակոբյանի ընթրիքին․ «Աննա Հակոբյանի հետ էլ չունեմ ոչ մի խնդիր, որ չգնամ։ Ես պետություն ու պետականություն հարգող մարդ եմ»։
0Comments