Գալեյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 1 տարի 6 ամիս ժամկետը. նա կմնա տնային կալանքի տակ

Մանրամասներ
գալեյան

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, դատապարտվեց ազատազրկման։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, այսօր նախ հրապարակեց մեղադրական վերդիկտ,ապա հրապարակեց նաև դատավճիռը՝ դատապարտելով Գալեյանին ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ապա, հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ նշանակեց 1 տարի վեց ամիս ժամկետը։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել ՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։