ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այսպես, ընդամենը 2 շաբաթ և Երևանում սպասվող օրինական թալանը՝ հանրային տրանսպորտի գների բարձրացումը, այլևս, կդառնա իրականություն և յուրաքանչյուր քաղաքացի, ով կօգտվի հասարակական տրանսպորտից, կվճարի գրեթե 100% ավել, քան հիմա վճարում է։
Ինչքան էլ իշխանական սազանդարները փորձեն տարբեր լոլոներով մարդկանց ուղեղի լվացում անել, ֆեյք թվեր ու օրինակներ բերել, խոսել զեղջային «ճկուն» համակարգից և այլն, դրանք ընդամենը նիկոլական դատարկաբանություններ են, որն ուզում են «ծախեն» մարդկանց վրա։
Ասվածին հավելեմ, որ հունվարի 1-ից արդեն ուժի մեջ են մտել գույքահարկի աստղաբաշխական թվերը, աղբահանության սպասարկման ծախսերը, որն ավելացել է գրեթե կրկնակի, մարդկանց համար դառնալու են իրական պատուհաս։ Մնում է հասկանաք, թե շարքային թոշակառուն, ով ապրում է միայնակ, բայց ընտրել է Նիկոլ, ինչպես է արձագանքելու այս ամենին։
Մոտս այնպիսի տպավորություն է, թե ապրում ենք խանական կամ ցարական Հայաստանում, երբ ֆարաշը (շահի կողմից լիազորված հարկահավաք), մուլքադարն (բերքի 1/10-րդ մասը հավաքող) ու պրիստավը մտնում էին հայ գյուղացու կոռ ու բեգարը հավաքում, տանում՝ թողնելով անտեր ու սոված։
Ասենք իրեն «ժողովրդավար» ու «ժողովրդի ծոցից» ելած, 7 տարի ամեն օր խաբած երևույթը, ով ժամանակին հայտարարում էր, թե՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չի», «էս ժողովրդին քերթեցիք ու կեղեքեցիք» և նմանօրինակ այլ պոպուլիստական բառամթերքներ, այսօր մարդկանց դրել է կոնկրետ «ռամկաների» մեջ ու անում է սրտի ուզածը, իսկ մարդիկ կարծես թե համաձայնում են, որ իրենց քերեն։
Ըստ էության Նիկոլն իրականցնում է ժողովրդին համընդհանուր ծնկի բերելու, իսկ բարոյական ասպեկտով՝ արժեզրկելու համակարգային մի գործընթաց, իսկ եթե ժողովուրդը խնդիր չունի, համաձայն է գլխիկոր նման կարգավիճակով ապրելուն, ուրեմն համահայկական շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած և դեգրադացումն անխուսափելի է։
Ավելին, եթե վերը թվարկածի հետ կապված տեղի չունեցավ համապատասխան հանրային արձագանք, ապա կարող ենք համարել, որ մինչև 2050 թվականը նիկոլիզմը մնալու է»:
0Comments