Հնարավոր է` ՀՀ–ում սննդի առաքման պատվերները հարկային հաշվառման ենթարկվեն։ Այդ մասին 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` նշելով, որ այս պահին նման կարգավորումներ ստեղծելու հնարավորություններն են քննարկվելու։
2024 թվականից ուժի մեջ է մտել տաքսիների, ըստ էության, համանման հարկումը։ Սա վերաբերում է այն տաքսիստներին, որոնք չեն աշխատում որևէ օնլայն հավելվածի միջոցով։ Նրանք պետք է միանան ՊԵԿ-ի հաշվառման MyTax էլեկտրոնային համակարգին։ Այսպիսով` սեպտեմբերի 1-ից նրանք սկսել են վճարել ոչ միայն ֆիքսված տուրք, այլև յուրաքանչյուր առանձին ուղևորության համար հարկ: Կանխիկ վճարման դեպքում 2025 թ. հունվարի 1-ից գանձվում է 3,5% տուրք, իսկ 2026 թ. հունվարի 1–ից՝ 5%: Անկանխիկ վճարման դեպքում տուրքը կազմում է համապատասխանաբար 2,5% և 4%:
Այսպիսի մի կարգավորում էլ ՀՀ պետեկամուտների կոմիտեն ցանկանում է առաջարկել սննդի առաքման ծառայություններին և դրանց միջոցով վաճառք իրականացնող հանրային սննդի կետերի համար:
0Comments