Իքիբիրնոցի մանղալչի ընդդիմադիր գործիչներ կան, մեր դեմ ստեր են տարածում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայ-ամերիկյան փաստաթուղթը որոշները փրկօղակ են ներկայացնում, նրանք պարզապես քարոզիչներ են և հույսի վաճառքով են զբաղվում, այդ փաստաթուղթը հայ-ամերիկյան 30 տարիների հարաբերությունների արդյունքն է։ Ոչ նսեմացնել է պետք այն, ոչ էլ՝ գերագնահատել, բայց այն չի ենթադրում հնարավոր հարձակման դեպքում ուղիղ դաշնակցային պաշտպանություն։ 

24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

Անդրադառնալով ընտրություններին և այդ ֆոնին ընդդիմադիր որոշ գործիչների քննադատություններին` Մամիջանյանը ընդգծեց․

«Իրենց ընդդիմադիր հռչակած գործիչներ կան, որոնք իքիբիրնոցի մանղալչիներ են, արդեն պատրաստվում են ընտրությունների ու ստեր են տարածում մեր մասին։

Իրենց ոչ դուխը, ոչ էլ ռեսուրսը չի հերիքում ներգրավվել իրական քաղաքական գործընթացների մեջ և գործոն դառնալ, փորձում են մեզ ներվայնացնել ու նսեմացնել, բայց չի հաջողվելու։

Շատերը գիտեն, որ առանց Հանրապետականի Փաշինյանի դեմ իրական պայքար հնարավոր չէ, ոմանք դա ընդունում են որպես փաստ, ոմանք՝ վառվում են»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։