Ընդհանրապես, արտահերթ ընտրությունների գնում են ճնշման տակ. Նման իրավիճակ կար մայիսին, բայց հիմա այդ ներքին ճնշումը չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Արթուր Պարոնյանը:
նդ որում, եթե ներքին ճնշման տակ գնում են արտահերթ ընտրությունների, իշխանությունները, ինչպես կանոն, պարտվում են կամ ավելի վատանում է իրենց իրավիճակը:
Ես ենթադրում եմ, որ կա նաեւ արտաքին ճնշում: Այդ արտաքին ճնշման խնդիրը ոչ թե ընտրություններն են, այլ այդ հակառուսական գիծը շարունակելը, այսինքն ԵՄ անդամ դառնալ, ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց դա հնարավոր չի, եթե իշխանությունը փաստացի քաղաքական լեգիտիմություն չունի: Համապատասխանաբար նրանց հաշվարկներում պահանջները կատարելու համար իրենք պետք է գնան ընտրությունների:
Իշխանություններից պահանջվում է, որ իրենք անեն այս քայլերը, իսկ դրանք անելու համար իրենք ,վաղ թե ուշ, պետք է գնան ընտրությունների:
Բայց իշխանությունները գիտեն, որ դոմինանտ կուսակցությունը դա ՔՊ-ին մերժող կուսակցությունն է: Ցանկացած ընտրությունից իրենք վախենում են, ու իրենց համար դա լուրջ վտանգ է:
Միաժամանակ իրենք ունեն շատ ծանր ընտրություն՝ գնալ Օպերա վիրահատմա՞ն, թե՞ սպասել 1,5 տարի, որոշումը իրենցն է լինելու, բայց ամեն դեպքում իդեալական որոշում իրենք չունեն։ Ինչ կընտրեն, ես չեմ կարող ասել:
Արտահերթ ընտրությունների դեպքում, երբ որ ընդդիմությունը նույնպես պատրաստ չէ, իրենք կունենան ավելի շատ ձայն, քան եթե գնան հերթական ընտրությունների, երբ ընդդիմությունը քիչ թե շատ ավելի պատրաստ կլինի:
Եթե իրենք հավաքում են 25-30%, որը ես չեմ բացառում, դա իրենց Հայաստանից անվտանգ փախչելու երաշխիքն է»,-ասաց սոցիոլոգը:
Նա համոզմունք հայտնեց, որ իշխանության միջին օղակները շատ լավ զգում են, որ կա սարսափելի ատելություն, սարսափելի սոցիալական դժգոհություն և սարսափելի ուժեղ անվտանգային հարցեր հանրության շրջանում. «Իրենք պարզ հասկանում են, որ իրավիճակը իրենց համար այլևս 2018 թվականինը չի։ Իրենք կորցրել են մի քանի սոցիալական հենասյուն, որոնցից ամենատարածվածը սոցիալական անարդարության տենչ ունեցող հատվածն էր: Այդ դժգոհ հատվածը 2018-ին ընտրելով ՔՊ-ին, հույս ուներ, որ իրենց հարցերը ՔՊ-ն կլուծի։ Իհարկե ՔՊ-ն ոչ մի բան չլուծեց, որևէ վերաբաշխում չեղավ, իրենք ոնց վատ էին ապրում, այդպես վատ էլ ապրում են, ու այդ հատվածը, որը իրենց 2018 թվականին ընտրել էր, այլևս իրենց չի ընտրելու։ Այդ հատվածը գնացել է լրիվ ուրիշ կողմ։
Խաղաղության զանգվածը իրենք նույնպես կորցրել են: Իրենք փորձում են ձևավորել ու կրիստալիզացնել մի նոր սոցիալական հատված, այսպես կոչված, արևմտամետ հատվածը, որը իմ հաշվարկով կազմում է մոտ 8%: Բայց մենք գիտենք, որ իրենց պրոքսի ուժերը եւս ուզում են այդ հատվածից ինչ-որ բան պոկել: Այսինքն արևմտամետ հատվածը կա, բայց ՔՊ-ն իրենց ուզած ընտրությունը չէ:
Եթե կլինի մի այն ուժը, որը որ կտա այդ պատասխանները, (34:09) հա, հաշվի առնելով հասարակության մեջ եղած պրոբլեմները, այդ Եվրոպամետ հատվածը իրենք կարող են վերցնել, կարող է արդյոք ՔՊ-ն վերցնել, համոզված չեմ, բայց աշխատում են այդ ուղղությամբ, հիմա տեսնում ենք, որ իրենք իրենց համար կարևորագույն կորիս ուզում են ձևակերպեն դա, քանի որ այդ տունը, հա, խողովանոցում ասենք (34:39) կամ հեծանիվ քշելով, տեսան, որ հաջողությունը շատ չէր, մեղմ ասած»,- ընդգծեց Արթուր Պարոնյանը:
0Comments