Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները

Մանրամասներ
ՊԵԿ

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 13-ից, ժամը 21։00-ից հասանելի  է Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։  Ֆիզիկական անձինք արդեն կարող են ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։