Օրենքով սահմանված իրենց պարտավորությունները մարդիկ պետք է կատարեն. Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով միջազգային բեռնափոխադրողների բողոքին:
Նշենք, ըստ բեռնափոխադրողների՝ 3-ից 4 անգամ ավելացվել է նրանց հարկային բեռը:
«Պարտավորությունների հետ կապված, թե ինչքան է վիճահարույց այս կամ այն վարչական ակտը, դա այլ հարց է: Մենք քիչ առաջ ֆինանսների նախարարի և ՏԿՏՏ նախարարի հետ պայմանավորվեցինք, որ մեր հարկ վճարողների ահազանգը կամ մտահոգությունները հունվարի առաջին աշխատանքային օրերին քննարկման առարկա կդարձնենք, որոշում կկայացնենք և առաջիկա հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում հավանականությունը կգնահատենք, թե ինչ փոփոխություններով կարող են անել»,- ասաց նա:
Միաժամանակ Դավիթ Անանյանը նշեց, որ դա ՊԵԿ-ի գործառույթը չէ: «ՊԵԿ-ը վարչարարությամբ զբաղվող մարմին է, քաղաքականությամբ չի զբաղվում, հետևաբար եթե օրենսդրություն պետք է փոխվի, ես կարող էի հեշտ լուծում առաջարկել, ասել՝ կներեք, դա իմ գործառույթներին չի վերաբերում, մենք մեր վարչարարությունն ենք իրականացնում»,- ասաց նա:
Բեռնափոխադրողների մտահոգությունները հունվարի առաջին աշխատանքային օրերին քննարկման առարկա կդարձնենք. Դավիթ Անանյան
Պարտավորությունների հետ կապված, թե ինչքան է վիճահարույց այս կամ այն վարչական ակտը, դա այլ հարց է
0Comments