Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Երեւանյան գիշերներ» ռեստորանին, որը պատկանում է վերջինիս ընտանիքին: Մնացականյանը նշեց, որ եթե ռեստորանի հետ կապված խնդիրներ կան, ինքն էլ, իր հայրն էլ պատրաստ են պատասխան տալ:
««Երեւանյան գիշերները» անօրինական չէ, զբոսայգու մեջ չէ եւ «Երեւանյան գիշերում» ավելի շատ ծառ է տնկվել, քան եղել է: Այն չեմ հիշում որ նախարարության լաբորատոր տարածքն է եղել, որը դարձել է ռեստորան։ Այնտեղ ռեստորանների զոնա է, կարեւորը՝ Հրազդան գետը մաքուր պահենք»,–նշեց նա։
Նա շեշտեց՝ եթե որեւէ մեկը դեմ է, որ իր հայրը բիզնես ունի, ինքն ասելիք չունի. «Եթե որեւէ մեկը դեմ է, որ հայրս բիզնես ունի, ի՞նչ ասեմ»։
0Comments