ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի` աշխատանքից ազատման դիմում գրելու մասին լուրերը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ նոյեմբերի 17-ին, շտապ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։
0Comments