«Հանրապետական կուսակցությունը» գլխանց փողոցային պայքարի է պատրաստվում․ Մամիջանյան

Մանրամասներ
հայկ մամիջանյան

Հայաստանում ընտրական մեխանիզմի միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության, դա կլինի միայն փողոցային պայքարի դեպքում։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Մեր կողմից ընտրությունների վրա ֆիքսվելն այդքան էլ ճիշտ չէ։ Հայաստանի գոյության, զարգացման բանալին փողոցային պայքարն է, որի գագաթնակետը կլինի իմպիչմենտի գործընթացը»,–ասաց նա։

Մամիջանյանն ընդգծեց, որ իրենք շատ լավ գիտեն, թե ընտրություններից հետո ինչ է լինելու, եթե ընդդիմությունը հաղթի, ուստի պետք է խնդիրը լուծել փողոցային պայքարի միջոցով։

««Հանրապետական կուսակցությունը» գլխանց փողոցային պայքարի է պատրաստվում»,–ասաց նա։