Ըստ Ավինյանի հոր՝ OPEL վարողները համբալ են։ Հրաժարականդ գրի, Ավինյան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով աղմկահարույց տեսանյութին:
Ավելի վաղ Oragirnews-ը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝ 500․000 դրամ։
«Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։
Հարցին՝ դուք վճարե՞լ եք, քաղաքապետի հայրը պատասխանում է․ «Իմը անվճար է, էլեկտրական է»։
0Comments