«Իմ կարծիքով ընդդիմության մտածելակերպը մի քիչ քառակուսիոտ է: Իրենք այդպիսի քառակուսիոտ մտածելակերպով չեն կարող փողոց վերցնել:
Ես դա որպես մարդ եմ ասում, ով բոլոր ցույցերին գնում է»,-168-ի եթերում ասել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ ընդգծելով, որ «ընդդիմությունը մեկ միասնական օրակարգի առաջին կետ չունի, որը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը»: «Ընդդիմադիր դաշտում դա առաջին կետը չէ:
Ես վստահ եմ, որ եթե 6 տարվա մեջ դա լիներ ամբողջ ընդդիմադիր դաշտի առաջնային կետը, մենք վաղուց Նիկոլ Փաշինյանին հրաժեշտ տված կլինեինք: Ես չեմ հավատում, որ մենք բոլորս ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գնա ու Նիկոլ Փաշինյանը մնում է»: Մալյանի համոզմամբ համախմբումը չի ստացվում, որովհետև օրակարգը տարբեր է:
«Ընդդիմադիրների մեջ մի հետաքրքիր միֆ կա, որ ռեսուրսը մարդաքանակն է: Ոչ, դա չէ»,- նշեց Մալյանը և ընդգծեց, որ ինչ-որ ընդդիմադիր գործչի մոտ դա կարող է լինի իր հրապարակային խոսքը, ելույթները, մեկի մոտ՝ ցույցը առաջնորդելը, մյուսի մոտ մի ուրիշ բանը: Այսինքն՝ «ով ինչ ունի դնում է սեղանին, և ստացվում է իշխանափոխությունը»:
0Comments