Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ․ Տեսանյութ

Մանրամասներ
Իրավիճակ

Հայաստանի որևիցե ներկայացուցիչ կարող է ընդունել Ադրբեջանի հրավերը՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP29 համաժողովին բացառապես այն պարագայում, եթե դրա արդյունքում ազատ արձակվեն մեր բոլոր ռազմագերիները։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը։ 

Փորձագետը, մեկնաբանելով օկուպացված Շուշիում անցկացված մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, նկատում է, որ նա փաստացի «ադրբեջանական է հայտարարում Հայաստանի ողջ տարածքը»՝ հղում անելով, թե իբր 20-րդ դարասկզբին ու դրան հաջորդող ժամանակահատվածում «ադրբեջանցիներին դուրս են հանել իրենց պատմական տարածքներից»։ 

Հայրապետյանը համոզված է, որ Ալիևը որևիցե թուղթ ստորագրելու նպատակ չունի, ավելին՝ ունի ՀՀ տարածքի հետ կապված հեռահար նպատակներ։ «Իսկ այս ընթացքում Փաշինյանը հեծանիվ է քշում։ Աշխարհը նրան ասում է՝ դու դեռ հեծանիվ քշի, մինչև մենք որոշենք ու քեզ ասենք, թե ինչ անես», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։