Հռոմի պապի վիճակը շարունակում է կրիտիկական մնալ

Մանրամասներ
Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ հիվանդանոցում և միացված է թթվածնի մատակարարման սարքին: Արյան հետ կապված վիճակը բարելավվում է փոխներարկման շնորհիվ։ Նախնական աննշան երիկամային անբավարարություն կա, հայտնում է vaticannews.va կայքը։

Ըստ հաղորդագրության՝ պոնտիֆիկոսի վիճակը շարունակում է կրտիկական մնալ, սակայն նա այլևս շնչառական ճգնաժամ չի ապրել: Նա ստացել է երկու միավոր խտացված կարմիր արյան բջիջներ՝ օգտակար ազդեցությամբ, և նրա հեմոգլոբինի մակարդակը բարձրացել է։

Միևնույն ժամանակ նշվում է, որ կաթոլիկների հովվապետը սթափ է։ 

Նշվում է, որ կիրակի առավոտկան Հռոմի պապը հիվանդանոցում մասնակցել է Սուրբ Պատարագին՝ հոսպիտալացման այս օրերին իրեն խնամողների հետ։