Այսօր մենք պետք է հին ու նորի կռիվը մի կողմ դնենք, երկրորդականը դնում ենք մի կողմ, այսօր մեր երկրին պետք է ապագա:
Այս մասին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «ՊրեսԿենտրոն» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում:
«Անգործ մարդը, եթե կյանքում ոչ մի տեղ չի աշխատել և նա միանգամից բարձր պաշտոնի է, ուրեմն տվյալ ոլորտը չի աշխատելու:
Ես սիրում եմ իմ երկիրը, ես սիրում եմ իմ հայրենիքը, ես հպարտանում եմ իմ հայրենիքով, ուր էլ գնաս, որ ամեն ինչ լինի, մեկ է դու քեզ այնտեղ երջանիկ չես կարող զգալ: Մարդը հզոր է իր երկրում, իր հայրենիքում, իր օդ ու ջրում, իր ադաթով և ավանդույթով»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Հարցազրույցը եթեր կհեռաձարկվի դեկտեմբերի 28-ին, 22:00՝ Կենտրոն հ/ը եթերում:
0Comments