Ընդդիմության ֆունկցիոնալ իմաստը խաթարվել է․ Էդգար Ղազարյան

Մանրամասներ
էդգար

Եթե ընդդիմությունը հունվարի 15-ին գնալու է ԱԺ ու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց չի սկսելու, նշանակում է, որ շեղվել է իր նախընտրական ծրագրից, նշանակում է, որ ընդդիմությունն էլ ընդդիմություն չէ։

Այդ մասին MediaHub-ին «Քաղաքական կուլիսներ»-ում հայտարարեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ դա ենթադրում է, որ հայ ժողովուրդը պետք է դուրս գա ազգային ազատագրական պայքարի։

«Այստեղ արդեն քաղաքկաան որևէ գործընթաց չկա, պետք է դուրս գալ ազգային ազատագրական պայքարի։ Թշնամու դեմ ի՞նչ են անում, պայքարում են։ Հիմա նույնն է․ զավթված է ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Երևանը։ Հիմա ժողովուրդը կամ պետք է դուրս գա պայքարի կամ դառնա ցեղասպանության զոհ։ Հանրության մեջ այդ գիտակցումը պետք է լինի»,- նշեց Ղազարյանը։

Ըստ նրա՝ հիմա Նիկոլ Փաշինյանն այցելում է մարզեր, ու այդ մարզերում, օրինակ, զոհվածների հուշարձանին ծաղիկներ է խոնարհում։

«Զոհվածների ծնողներն ընդունում են նրան, չեն ասում՝ «արա, էս ո՞ւմ շիրիմին ես եկել»։ Այդ գիտակցումն է պետք մտցնել, որ զոհվածի ծնողները իրենց երեխային սպանողին չընդունեն»,- նշեց Ղազարյանը։

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարն ասաց, որ եթե քաղաքացիները դուրս չգան պայքարի, ապա ոչխարի պես մորթվելու են, ադրբեջանցիները հասնելու են Երևան, և մի քանի օրում հայ-վրացական սահմանին անմարդկային հերթեր են լինելու։