«Քաղաքական վարձկանները հատուկ հանձնարարությամբ զբաղված են ՀՀԿ-ի դեմ քարոզչությամբ»․ Արմեն Հովասափյան

Մանրամասներ
Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին մի քանի քաղաքական վարձկաններ կտրուկ ակտիվացել են, ես կասեի՝ հիպերակտիվ ցնցումների մեջ են: Սրանք առանձնապես կենսագրություն և դեմք չունեցող անձինք են, ովքեր հատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբ։

Հասկանալի է, որ այս անձինք Երրորդ նախագահի անունն անհարկի շահարկելով՝ այլոց նախընտրական ծառայություններ մատուցելով և սեփական դերն ի ցույց դնելով են զբաղված:

Սակայն պետք է հիասթափեցնեմ՝ այս վակխանալիան ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ Նախագահին չի թուլացնում։ Նրանք անցել են 2018-ի դժոխքի միջով, որը նաև վերևում նկարագրածս անձանց ակտիվ մասնակցությամբ էր ու նրանց համար անհաղթահարելի փորձություններ չկան:

Ասեմ. այն, ինչ փորձ է արվում ներկայացնել որպես փաստեր, պարզապես փուչիկ են։

Իսկ գիտե՞ք ինչ է լինում փուչիկին, երբ այն դիպչում է սուր առարկային։ Ճիշտ է՝ պայթում է։ Նույն ճակատագիրն էլ սպասում է ձեր մանիպուլյատիվ քարոզչությանը և ձեր քաղաքական մտահաղացումներին. ինչքան անեք, նույնքան բումերանգի էֆեկտով հետ կստանաք»։