«Կրկին մանկապղծության մասին». Դավիթ Թումասյան

Մանրամասներ
մանկապղծություն

Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի օր է՝ մանկապղծության թեմայով բազմաթիվ նամակներ եմ ստանում և քննարկումների մասնակցում, և դրա պատժելիության մասին նշեմ, որ Հայաստանում չկա մահապատիժ և այն չի կարող նախատեսվել մեր օրենսդրությամբ, իսկ երեխայի նկատմամբ կատարված 1 սեռական հանցագործության համար ամենախիստ պատիժը 15 տարի ազատազրկում է:

Սակայն, դա չի նշանակում, որ Հայաստանում հնարավոր չէ քննարկել ՔԻՄԻԱԿԱՆ ՍՏԵՐՋԱՑՈՒՄԸ որպես անվտանգության միջոց կիրառելն այն անձանց նկատմամբ, ովքեր երեխայի նկատմամբ սեռական հանցագործություն են կատարել:

Եթե լինի նման նախագիծ մշակող աշխատանքային խումբ, պատրաստակամ եմ մաքսիմալ աջակցել այդ օրենքի մշակմանը և քննարկմանը:

Նման նախագծի մշակման փորձ եղել է 2013թ-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չի ընդունվել....

Հիմա իսկ ժամանակն է վերսկսել այդ աշխատանքները....»