Հայաստանը չի որոշում, թե որտեղ են ընթանալու խաղաղության պայմանագրի բանակցությունները։ Ալիևն արդեն երկու անգամ չի գնացել արևմտյան հարթակ՝ ցույց տալով, որ լուրջ ակնկալիքներ չունի, ինչ պետք է, ստացել է և իր նկրտումներին կարող է հասնել տարածաշրջանային երկրների մասնակցությամբ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով, Բաքուն կոմունիկացիաների անվան տակ ուզում է ստանալ այսպես կոչված անկլավները և լուծել փախստական ադրբեջանցիների վերադարձի հարցը․ «Սյունիքի հարցը կլուծվի առանց կրակոցի, Հայաստանի կիպրոսացման մոդելի հիմքը կդրվի, եթե փախստականներ վերադառնան Հայաստան»։
Հակոբյանը կարծում է, որ Փաշինյանը տարածաշրջանում է փնտրում անվտանգության գործընկեր և դա Թուրքիան է․
«Փաշինյանը, հաշվի առնելով, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազել է, իսկ Թուրքիայի ազդեցությունը` մեծացել, եկել է այն եզրակացության, որ ճիշտ է Թուրքիայից փնտրել անվտանգային երաշխիքներ՝ կարևորելով Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments