Բենզալցակայանում տեղի ունեցած պшյթյnւնի հետևանքով 3 տnւժшծներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Մանրամասներ
դեպք

Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Նշվում էր, որ ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը մոտ (25 տոննա)․ կա երկու տուժած։