Դդմաշեն գյուղի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել. ուղեւորը մահացել է

Մանրամասներ
4

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դդմաշեն վարչական բնակավայրի տարածքում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել և կա զոհ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Տեղում պարզվել է, որ լիցքավորելիս «UAZ» (վիլիս) մակնիշի ավտոեմեքենան լիցքավորելիս պայթել է և ոստիկաններն ու պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են կնոջ մարմին: 

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության ներկայացուցիչները: 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։