Սեպտեմբերի 24-ին, ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Մ․ Բաբաջանյան փողոցի թիվ 60 հասցեում գտնվող «Ֆուլլ-Շին» ընկերությանը պատկանող էլիտար կառուցվող շենքի շինհրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, «КамАЗ» մակնիշի ավտոկռունկը կողաշրջվել է։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվում։ Պատվիրատուն «Էյջ Քնսալթ» ՍՊԸ-ն է (տնօրեն՝ Սարգիս Համբարձումյան, ՀՎՀՀ՝ 01048338),Կատարող՝ «Ֆուլլ-Շին» ՍՊԸ, Տեխնիկական հսկող՝ Վահան Գրիգորյանը»,- հայտնում է shamshyan.com-ը։
0Comments