Հունվարի 10-ին Գագիկ Շաշյանը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ հրդեհ էր բռնկվել Աթոյան անցուղի թիվ 16 հեսցեի մոտակայքում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Այրվել էին ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չեն եղել։
ֆոտոլրագրողի հաղորդմամբ՝ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշության հետևանք է, այլ ավտոմեքենան հրկիզել են, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հրկիզված ավտոմեքենան պատկանում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ավագ օպերլիազորին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
0Comments