Երեւանում 11-ամյա տղան 5-րդ հարկի տանիքից ընկել է Nissan-ի վրա

Մանրամասներ
4

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերից մեկի բակից անչափահաս երեխան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և առջևի հատվածը վնասված է: Պարզվել է, որ 11-ամյա տղան 5-րդ հարկի տանիքից ընկել է «Nissan»-ի վրա:

Երեխային առաջինը բնակիչներն են օգնություն ցուցաբերել և իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Երեխան 11 տարեկան տղա է, ով 5-րդ հարկի տանիքից ընկել է. տանիքը եղել է պենոպլաստով, հավանաբար նա կանգնել է պենոպլաստի վրա, ինչն էլ կոտրվել է: Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»: