Վանաձորի գազալցակայանում պայթյունի հետեւանքով նախնական տեղեկություններով կա մեկ տուժած. ՆԳՆ խոսնակ

Մանրամասներ
իրավիճակ

Վանաձորի գազալցակայանում պայթյունի հետեւանքով նախնական տեղեկություններով կա մեկ տուժած, որը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նա ասաց, որ հրդեհը մեկուսացվել է, շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, 4 մարտական հաշվարկ է աշխատում դեպքի վայրում:

 

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր: