Հուլիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. շտապօգնությունում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անօգնական վիճակում գտնվում է փողոցում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Շտապօգնությունը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ընդունարանում գտնվող աշխատակիցը հայտնել է, որ քաղաքացին իրենց բուժառուն չէ, քանի որ փաստաթղթեր չունի և իրենք ոչինչ չեն կարող անել։
Բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալը հայտնել է, որ քաղաքացուն առաջին անգամ չէ, որ բերում են իրենց մոտ, ինչից հետո բժիշկները հերթական անգամ կատարել են ոտքերի վերքերի մշակման աշխատանքներ։
Այդ ընթացքում համայնքային ոստիկանության տեսուչը հեռախոսով կապ է հաստատել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ինչ-որ աշխատակցի հետ: Նախարարությունից ժամանել են, հերթական բյուրոկրատական գործն են արել, գրանցել են այդ քաղաքացու տվյալները և այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ հեռացել են հիվանդանոցից, մինչ դեռ նրանք պետք է բուժառուին տեղափոխեին խնամքի կենտրոն։
Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տղամարդը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ 58-ամյա Լևոն Երջանյանն է:
0Comments