Արմավիրի մարզում մարտի 14-ին, ժամը 21։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցում 2 տասնյակից ավելի անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հնչել է մի քանի կրակոց։ Միջադեպի մասնակիցների մեջ շոշափվում են տարբեր անուններ, այդ թվում՝ ինչ-որ «Շիշ բռնողի», «Պիպոյի»։
Հանրությունը «Պիպո» գիտի միայն «Դոն Պիպոյին», իսկ վերջինս, մեր տեղեկություններով, հանրապետությունում չէ։
0Comments