Թուրքական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը

Մանրամասներ
թուրքիա

Թուրքական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սկսված բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։ Հայտնում է News.am-ը:

Ավելի վաղ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը սպառնացել էր զրկել արտոնագրերից այն լրատվամիջոցներին, որոնք «հեռարձակումներ են իրականացնում օրենքի շրջանակներից դուրս»։

Բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումները, ի թիվս այլոց, դադարեցրել են TRT Haber-ը, NTV-ն և CNN Turk-ը:

Միաժամանակ այդ ԶԼՄ-ները շարունակում են լուսաբանել հանրահավաքները՝ հրապարակելով քաղաքական գործիչների ելույթներն ու քաղաքագետների կարծիքները։

Որոշ մասնավոր հեռուստաալիքներ, այդ թվում՝ Halk TV-ն, շարունակում են կադրեր հեռարձակել բողոքի ցույցերի վայրերից։