«Պատիվ ունեմ»-ը չի մասնակցի ԱԺ նիստին, որի ժամանակ քննարկվելու է Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Մանրամասներ
աժ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարել է, որ չի մասնակցի Ազգային ժողովի քառօրյա նիստին.

«ՀՀ ԱԺ առաջիկա նիստերին օրվա կառավարիչների կողմից ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի դեմ շուրջ յոթ տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական բեմադրված ներկայացմանը ֆրակցիան չի մասնակցելու։

Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար գործիք դարձած ՀՀ իրավապահ համակարգի գործողությունների քաղաքական գնահատականները տրված են ՀՀԿ Գործադիր մարմնի սույն թվականի մարտի 12-ի և մի շարք այլ հայտարարություններում»:

Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նիստերում քննարկվելու է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և ՔՊ խմբակցությունը լքած անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Տարոն Մարգարյանը գրառում է կատարել՝ նշելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը համարում է շինծու ու կոչ է արել «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններին չմասնակցել նիստերին։