Կառավարական առանձնատների դիմաց այս պահին ոստիկանական ուժեր են կուտակվել, նրանց թիվը գնալով շատանում է։
Փակ են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները։ Քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։
Քաղաքացիներին ԱԺ շենքը շրջափակելու հորդորով հանդես եկավ ՀՓՇ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, երբ քաղաքացիները տեղեկացան, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի դիմելու Սահմանադրական դատարան։
0Comments