Բողոքի ցույցերը քաոս են առաջացրել Թուրքիայի տարբեր քաղաքներում

Մանրամասներ
թուրքիա

Թուրքիայում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ ցույցերը քաոս են առաջացրել երկրի տարբեր քաղաքներում:

Չնայած անվտանգության խիստ միջոցառումներին և ցուցարարներին ճնշելու կոշտ մեթոդներին, բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ գրավելով հանրային տարածքը: Ըստ որոշ աղբյուրների՝ իշխանությունները սպառնացել են ԶԼՄ-ներին զրկել արտոնագրից, եթե նրանք լուսաբանեն Էրդողանի դեմ բողոքի ակցիաները։

Նախօրեին Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել էր:

Հինգ օր առաջ ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել էր՝ 560 միլիարդ թուրքական լիրայի կոռուպցիայի և խարդախության գործի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ահաբեկիչների հետ համագործակցելու համար։

Ձերբակալությունից հետո Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիներ են սկսվել, որոնք գնալով թափ են հավաքում: Խոշոր քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Թուրքական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը։ Իսկ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը սպառնացել է զրկել արտոնագրից այն լրատվամիջոցներին, որոնք «օրենքի շրջանակից դուրս են հեռարձակում»։ Մարտի 23-ի գիշերը ոստիկանությունը ցույցերի ժամանակ բերման է ենթարկել 323 մարդու։

Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում: