Ինչո՞ւ չկալանավորեցիք Նիկոլ Փաշինյանին․ այս հարցը «Իմնեմնիմի» փոդքաստի եթերում ուղղվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։
«Թող բոլորը հիշեն 2019 թվականի սեպտեմբերը, չհիշեն, որ 2020-ին եղել է աղետաբեր պատերազմ, 2019-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի ձեռքի մի շարժումով 50 հազար հոգի դուրս էր գալիս փողոց, թիկնապահները նրան պետք էին ոչ թե անվտանգությունը պաշտպանելու համար, այլ որպեսզի ֆանատներից պաշտպանեին։ Ու հիմա պատկերացրեք մի իրավիճակ, մեկ էլ առավոտը տելեվիզորը միացնում եք, Վանեցյան Արթուրը նստած ա, գեներալի ֆորմով, ասում ա՝ ձերբակալել եմ Փաշինյան Նիկոլին։
Ի՞նչ ա լինում։ Արթուր Դավթյանը մի ստորագրությամբ վերացնում ա կալանքի որոշումը, երկրորդ ստորագրությամբ հարուցում ա քրեական գործ պետական հեղաշրջում անելու մասին»,- նշել է Վանեցյանը։
0Comments