Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝ 500․000 դրամ։
Oragir.News-ը մայրաքաղաքում հարցում է արել, անցորդներից, ինչպես նաև վարորդներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն, որ հակառակ դատարանի վճռի, «կարմիր գծերի» արժեքը 160․000 դրամ է։
«Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։
Հարցին՝ դուք վճարե՞լ եք, քաղաքապետի հայրը պատասխանում է․ «Իմը անվճար է, էլեկտրական է»։
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments