Եթե նախագահ Սարգսյանը ԵԱՏՄ-ին չանդամակցեր, ինչո՞վ էիր պարգևավճար բաժանելու․ Հայկ Մամիջանյան

Մանրամասներ
Հայկ Մամիջանյան

«Ինքը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) սաղ կյանք խոսում էր, որ «ԵԱՏՄ և այլն, էս ինչ եք անում, մի գիշերվա մեջ կայացրած որոշումը հիմարություն է» (ՀՀ-ի միանալը ԵԱՏՄ-ին-խմբ․), իհարկե, այդ որոշումը մի գիշերվա մեջ չի կայացվել, և դրա մասին միլիոն անգամ խոսել ենք։

Հիմա մի հատ հարց տանք իրեն՝ իսկ եթե հանկարծ նախագահ Սարգսյանը ժամանակին մաքսային միությանը, իսկ հետո արդեն ԵԱՏՄ-ին չանդամակցեր, ինչո՞վ էիր պարգևավճար բաժանելու»։

Այսպիսի հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեկտեմբերի 26-ի ասուլիսում։

«Մի հատ նայեք մեր տնտեսության ցուցանիշները՝ ԵԱՏՄ անդամակցությունը ինչ արդյունքներ է բերում, բա որ չլիներ էդ ամեն ինչը, ի՞նչ էիր անելու»,- հարցրեց նա։