Դեկտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գործող ավտոմեքենաների անվադողերի վերանորոգման կետերից մեկում` ոմն Ա-ն սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ։
Ստացված օպերատիվ տվյալները իրացնելով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ ոմն Ա-ն Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Հ․-ն, իսկ անչափահասը Երևանի բնակիչ 10-ամյա աղջիկ է։
Տղամարդը նշված հասցեից ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
58-ամյա տղամարդը կասկածվում է 10-ամյա երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ
Մանրամասներ
0Comments