Կարմրահեր կանայք օրգազմի ամենաբարձր մակարդակն են ունենում

Մանրամասներ
Կարմրահեր կին

Կարմրահեր կանայք բավարարվածությունն ու ցավն այլ կերպ են զգում, քան ուրիշները, հավաստիացնում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Այրին Թրեյսին։

«Հաճախ կարելի է լսել, որ կարմրահեր կանայք տարբեր գենետիկական ծագում ունեն՝ մյուսների համեմատ, կապված իրենց ցավային շեմի մակարդակի հետ»,- ասել է Թրեյսին Daily Mail-ին։

Կարմրահերները, որոնք կազմում են բնակչության մոտ 2 տոկոսը, ունեն MC1R գեն, որը կապված է նրանց մազերի տարբեր գունավորման եւ հպման նկատմամբ զգայունության հետ։

Ցավային շեմը նրանց մոտ 25 տոկոսով ավելի բարձր է, քան թխահերների եւ շիկահերների մոտ։

Նրանք նաեւ ավելի քիչ ցավ են զգում, երբ ասեղը ծակում է նրանց, տեղեկացվել է Օսլոյի համալսարանի հետազոտությունում։

Գիտնականները խոստովանել են, որ կարմրահերներն այլ կերպ են բավարարվածություն զգում։

Համբուրգի համալսարանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կարմրահեր կանայք օրգազմի ամենաբարձր մակարդակն ունեն (41 տոկոս) եւ ավելի հաճախ են սեքսով զբաղվում, քան մազերի այլ գույն ունեցող կանայք, գրել է Daily Mail-ը։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրակոտ կարմրահերները միանշանակ համապատասխանում են իրենց համբավին»,- ասել է դոկտոր, պրոֆեսոր Վերներ Հաբերմելը: